Երրորդ անգամ Ակբա բանկի գլխավոր հովանավորությամբ Երևան է տեղափոխվում ֆրանսիական շունչը՝ Ֆրանկոֆեսթը։ Ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնին այս տարի ընթերցողներին հայերեն թարգմանությամբ ներկայացվել է չորս նոր գիրք։
Փառատոնի գլխավոր հյուրը ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկներն էր, ով ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու իր հեղինակած «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։
«Մեր գլխավոր նպատակն է թարգմանել և Հայաստանում ներկայացնել ֆրանսալեզու ժամանակակից գրականությունը՝ դրան ներգրավելով ֆրանսերեն իմացող ուսանողներին, դասախոսներին և տարբեր լսարաններին։ Ակբա բանկի հետ Newmag-ը համագործակցում է իր հրատարակչական ծրագրի երևի առաջին իսկ օրվանից: Ուրախ ենք, որ բանկը Ֆրանկոֆեսթի գլխավոր գործընկերն է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Գնահատում ենք Ակբայի հանձնառությունն աջակցելու ժամանակակից ֆրանկոֆոն և որակյալ բովանդակության ստեղծմանը»,- նշել է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

«Ֆրանսիական գրականությունը ներկայացնող այս փառատոնը նոր հնարավորություն է ստեղծում ֆրանսիացի գրողների համար: Սա իմ առաջին գիրքն է Հայաստանում, և ես բավական անհանգիստ եմ՝ տեսնելու, թե ինչպես մարդիկ կընդունեն այն։ Հայ-ֆրանսիական կապերն ավելի քան մեկ դարի պատմություն ունեն։ Գրականությունն այդ համագործակցության մի մասն է կազմում»,- նշել է գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները։
Այս տարի առաջին անգամ 49 երկրների հետ Հայաստանը ներկայացրել է Գոնկուր մրցանակակրի իր թեկնածուին։ Ազգային ժյուրիի ընտրությամբ Գոնկուրի հայաստանյան հաղթողը Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։






