AM
19 Նոյեմբեր 2025 - 09:12 AMT

Ամանորին ՀՀ–ն ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է

Ամանորին ՀՀ–ն ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է։ Այդ մասին ասել է ՌԴ «Տուրիստական գործակալությունների դաշինք» ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը։

«Ինչ վերաբերում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններին, Բելառուսը, բնականաբար, այստեղ մրցակիցներ չունի։ Այնուհետև մեծ տարբերությամբ գալիս են Աբխազիան, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը», – պատասխանել է ասոցիացիայի փոխնախագահը հարցին, թե որ երկրներն են ընտրում ռուսաստանցիները իրենց Ամանորյա արձակուրդների համար, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ ավելի հեռավոր պետությունների ընտրությունը պայմանավորված է բնակության մեկնարկային վայրով՝ երկրի արևելյան, թե արևմտյան հատվածից։

Օրինակ՝ Ռուսաստանի եվրոպական մասում ապրող քաղաքացիները նախընտրել են Նոր տարվա արձակուրդները անցկացնել Եգիպտոսում, ԱՄԷ-ում, Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում։ Մինչդեռ Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնակիչները իրենց ընտրությունը կանգնեցրել են Չինաստանի, Թաիլանդի և Վիետնամի վրա։