AM
19 Նոյեմբեր 2025 - 13:02 AMT

Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-23-ը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Երևանում՝ նոյեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +17 աստիճան։