ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխման գրասենյակը պատրաստվում է Հայաստանի ԱԱԾ–ին տրամադրել տեխնիկական սարքավորումներ՝ Զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելու ծրագրի շրջանակում, հայտնում է Factor.am-ը։
Տեխնիկական միջոցները ՀՀ-ին փոխանցվելու են երկու ամսվա ընթացքում։ Տեխնիկական միջոցների ընդհանուր արժեքը 487 մլն դրամ է։
Նվիրաբերվող տեխնիկական միջոցները ներառում են՝ անձնական դոզաչափ, պաշտպանիչ կոմբինեզոններ, կոշիկններ, ձեռնոցներ, ջերմային պատկերման մոնոկուլյար, ընդունիչ՝ ականջակալի ալեհավաքով, պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հայտնաբերման համակարգ և այլն։
Գույքի շահագործման և սպասարկման հետ կապված ծախսերը կիրականացվեն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին։






