AM
20 Նոյեմբեր 2025 - 09:05 AMT

Ռիտերը Գրոնոյին է ներկայացրել ՀՀ–ում ԵՄ առաքելության առաջիկա անելիքները

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է անցկացրել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ, հայտնում է Factor.am-ը։

«Ուրախ էի հանդիպել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ քննարկելու վերջին զարգացումները տեղում եւ ներկայացնելու առաքելության առաջիկա անելիքները»,- գրել է Ռիտերը։

Նախօրեին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր ընդունել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումները: