Գյումրու կենտրոնական աղբավայրը մոտ 1 շաբաթ է այրվում է։ Գյումրու համայնքապետարանում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել այս առնչությամբ։
Ծուխը հատկապես մեծ անհարմարություններ է պատճառում Մուշ թաղամասի բնակիչներին, հայտնում է Sputnik Արմենիան։
Առաքելյանը նշել է, որ քաղաքը բնապահպանական մարտահրավերի առաջ է հայտնվել։ Քաղաքի կումունալ ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը զբաղվում են խնդրով, բայց դեռևս ապարդյուն։ Հրշեջ մեքենաները նույնիսկ չեն կարողանում հասնել կրակի օջախներին՝ հրդեհը մարելու համար։
Քաղաքի կոմունալ կառույցներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ներգրավված են խնդրի լուծման աշխատանքներում, սակայն մինչ այժմ այն արդյունք չի տվել։ Հրշեջ մեքենաները ի վիճակի չեն հասնել կրակի հիմնական օջախներին՝ բարդ հասանելիության պատճառով։
Առաքելյանն առաջարկել է կազմակերպել մրցույթ՝ նպատակ ունենալով աղբավայրը մաքրել ծանր տեխնիկայի միջոցով և այն ծածկել հողի շերտով՝ հետագա հրդեհների կանխարգելման համար։
Գյումրու աղբավայրը շահագործվում է 1954 թվականից, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո դրա տարածքը ընդլայնվել է մոտ 8 հեկտարով։ Գյումրու համայնքապետարանը խնդրի լուծման նպատակով գրություն է ուղարկել ՀՀ կառավարություն։






