Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական հարաբերությունների զարգացումը՝ շեշտադրելով քաղաքական երկխոսության ակտիվացման և փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Միրզոյանը հայտնել է հումանիտար ականազերծման աշխատանքներում ՀՀ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Արարատ Միրզոյանն ու Ասադ Ալ-Շայբանին անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին:
Ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են ստեղծել Հայաստանի և Սիրիայի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարը որպես զարգացման ներուժ ունեցող ուղղություններ առանձնանշվել են տնտեսական, ներդրումների խթանման ոլորտները, հումանիտար ծրագրերը:
«Սիրիայի ԱԳ նախարարը ՀՀ գործընկերոջը շնորհավորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ, և մտքեր են փոխանակվել խաղաղության շարունակական ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» աշխատակիցները Սիրիայում էին տեղակայվել 2019–ին և տարհանվել այդ երկրում պատերազմական գործողությունների մեկնարկի ժամանակ, որոնց արդյունքում տապալվեց Բաշար Ասադի ռեժիմը։






