Կառավարությունն ընդունել է կենսաթոշակների և նպաստների ոլորտում փոփոխություններ սահմանող որոշում, որը ներառում է միանվագ և պարբերական աջակցությունների տրամադրման նոր կարգավորումներ։
Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցում։ Ըստ նախագծի՝ սկսած 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, այդ նպաստը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից, հայտնում է Radar Armenia-ն։
Ըստ ընդունված որոշման, շարունակվելու է 50,000 դրամի չափով ամսական աջակցության տրամադրումը այն դեպքում, երբ ընտանիքում ծնվել է երրորդ կամ դրանից հաջորդող երեխան։ Այս աջակցության իրավունքը կկիրառվի 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ծնված երեխաների դեպքում։
Ներկայում գործում է երեխայի միանվագ ծննդյան նպաստները՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդի դեպքում տրվում է 300 հազար դրամ, իսկ 3-րդ և 4-ի դեպքում 1 մլն դրամ, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1.5 մլն դրամ։






