AM
20 Նոյեմբեր 2025 - 12:02 AMT

Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանում։

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

Նախատեսվում են այցելություններ «Աստանա էքսպո»՝ alem.ai արհեստական բանականության միջազգային կենտրոն և Ղազախստանի ազգային թանգարան