Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին 3-րդ մեղադրանքն են առաջադրել օրերս Հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը), տեղեկացնում է Factor.am-ը։
Նշվում է, որ, ըստ ամենյանի, նոր՝ արդեն 3-րդ մեղադրանքը վերաբերում է վերջին դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանի կողմից արված արտահայտություններին, որոնք նաև հայհոյանքներ էին պարունակում։
Ղուկասյանի որդուն առաջադրված մեղադրանքը ևս առնչվում է դատական նստերից մեկի ժամանակ թույլ տված արտահայտության հետ։
Ղուկասյանին առաջադրված առաջին մեղադրանքը վերաբերում է կաշառքին, երկրորդը՝ լրագրողների հետ զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտություններին, վերջինն արդեն դատական նիստի ժամանակ հնչած հայհոյանքներին։






