ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ նոյեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի հիմքով՝ ԱԺ նախագահի որոշմամբ հրավիրված արտահերթ նիստի մասին տեղեկությունը հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։
Օրակարգում ներառված է ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։






