Նոյեմբերի 22-23-ը ներառյալ Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները փակ կլինեն՝ պայմանավորված Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոց ձգվող հատվածում վերջին դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։






