AM
21 Նոյեմբեր 2025 - 11:46 AMT

Քաղաքապետարանը հերքել է Հրազդանի կիրճի ժայռերը քանդելու լուրերը

Երևանի քաղաքապետարանը հերքել է տարածվող տեղեկությունները, թե Հրազդանի կիրճի ժայռերը քանդվում են։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը, անդրադառնալով ArmLand տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանի տարածած տեսանյութին և գրառմանը, թե քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները, հայտնել է, որ աղբն է հանվում, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նա ասել է, որ Հրազդանի կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահեռ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։

«Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»,- նշել է Սիմոնյանը։