AM
21 Նոյեմբեր 2025 - 12:40 AMT

Wizz Air-ը Երևան–Բրատիսլավա նոր չվերթ է կգործարկի

Wizz Air-ը հայտարարում է Երևանից դեպի Բրատիսլավա (Սլովակիա) նոր ուղղության բացման մասին։

Թռիչքները կմեկնարկեն 2026 թվականի հունվարի 13-ին և կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։