AM
21 Նոյեմբեր 2025 - 13:21 AMT

Տեր Թադեին կանչել են կարգապահական հանձնախմբի հետ հանդիպման

Թալինում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Թադե քահանա Թախմազյանին նոյեմբերի 21-ին, ժամը 16:00-ին հրավիրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբի անդամների հետ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն հաստատեl 1, որ այսօր տեր Թադեն հրավիրվել է հանձնախմբի հետ հանդիպման, հայտնում է Aysor.am-ը։

«Հարկ եղած դեպքում արդյունքների մասին կտեղեկացվի»,–ասելէ նա։

Նոյեմբերի 3-ից Տեր Թադեի և նախկին հոգևորական Տեր Տարոն քահանա՝ Վարդան Հունանյանի հարցը գտնվում էր քննարկման փուլում։ Տեր Տարոնը կարգալույծ էր հռչակվել արդեն նոյեմբերի 6-ին, մինչդեռ Տեր Թադեի վերաբերյալ որոշումն այս պահին դեռ չի հրապարակվել։

Տեր Թադե Թախմազյանն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ միանում է եկեղեցական համակարգի նկատմամբ դժգոհություն հայտնած իր ընկերոջը՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին։ Նա քննադատել էր եկեղեցու ներսում եղբայրասիրության մթնոլորտի խաթարումը և խոսքի ազատության սահմանափակումը։

Նա նաև մասնակցել էր Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից չճանաչված պատարագին, իսկ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցված պատարագի ընթացքում չէր հիշատակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, ինչը դիտարկվել է որպես կանոնադրական խախտում։