Ընդդիմության կողմից նախաձեռնված՝ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության ընդունման մասին հարցի քննարկումն Ազգային ժողովում, հեղինակի առաջարկով, հետաձգվել է երկու ամիս ժամկետով։
Իր եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանն ասել է,որ հայտարարությունը պետք է լրամշակվի, հայտնում է Factor.am-ը։
«Խնդրում եմ քվեարկության չդնել հարցը, քանի որ առաջիկա լսումների արդյունքում կներկայացվի հայտարարության լրամշակված տեքստը»,–ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում են խորհրդարանական լսումներ ԱԺ նիստերի դահլիճում։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ մշակել են հայտարարության նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» խորագրով։ Այս նախագիծը ներկայացվել է ԱԺ քննարկման՝ որպես հիմք հետագա խորհրդարանական աշխատանքի համար։






