AM
22 Նոյեմբեր 2025 - 08:11 AMT

Քաղաքապետարան․ Մի վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար

Երևանի քաղաքապետարանը հորդորում է չվճարել ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար:

Նշվում է, որ ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը:

Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում:

«Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին պահպանվող տարածք են տեղափոխվել:

Ստուգայցերը շարունակական են»,–ասվում է հաղորդագրության մեջ։