Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանը հանրապետության մի շարք շրջաններում կգերազանցիպատմական առավելագույն արժեքները։
Իրաքից ներթափանցել են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք մինչև ամսվա վերջին օրերը կմնան տարածարջանում։
Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։ Սյունիքի նախալեռներում ջերմաստիճանը կհասնի +20․․․+23 աստիճանի,իսկ հովիտներում՝ մինչև +26։
Երևանում՝ նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին սպասվում է +15 աստիճան ջերմություն։






