AM
22 Նոյեմբեր 2025 - 11:03 AMT

«Դոմուսի» հրդեհը բռնկվել է օդորակիչների սենյակում

Հայտնի է «Դոմուս» հիպերմարկետի Իսակովի մասնաճյուղի հրդեհի համալիրր փորձաքննության եզրակացությունը: Հրկիզման վարկածը բացառվել է, հայտնում է 1lurer.am-ը։

Պարզվել է, որ 2024-ի հոկտեմբերի 7-ի հրդեհի օջախ է դարձել պահեստի հարևանությամբ գտնվող օդորակիչների սենյակը։ Կրակը տարածվել է դեպի պահեստ, ապա ամբողջ առևտրի կենտրոն:

Շինության վնասը 1 միլիարդ 650 միլիոն դրամ է, իսկ այն վարձած «Դոմուս» ընկերությանը՝ ավելի քան 800 միլիոն դրամ:

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստում բռնկված հրդեհի վերաբերյալ։ Հաշվի առնելով հրդեհի բարդությունը՝ հայտարարվել է «Թիվ 3» կանչի կարգ։