AM
22 Նոյեմբեր 2025 - 12:26 AMT

Փաշինյանը կարևորել է նոր Սահմանադրության ընդունումը՝ ներքին լեգիտիմության համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող առաջին համաժողովում, որը տեղի է ունեցել Մարզահամերգային համալիրում՝ լրագրողների համար փակ ռեժիմով։

Իր ելույթում Փաշինյանը կարևորել է նոր Սահմանադրության ընդունումը՝ ներքին լեգիտիմության համար, հայտնում է Auroranews.am-ը։

Միջոցառմանը ներկա են եղել նախարարությունների ու պետական տարբեր հիմնարկների աշխատակիցներ։ Չնայած նիստը փակ է անցկացվել, ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն իր սոցիալական էջում հրապարակել է համաժողովի ընթացքում վարչապետի ելույթից մի հատված։

«Սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունն ավելացվում է անգամնվերով: Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»,–ասել է նա։