AM
24 Նոյեմբեր 2025 - 06:58 AMT

ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի 12–րդ համաժողովը 2027–ին կանցկացվի Երևանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 12-րդ համաժողովն անցկացվելու է Երևանում 2027 թվականին։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման չորրորդ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 12-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Հայաստանը նաև ընտրվել է որպես Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող երկիր»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես հանրային առողջության պահպանման, ինչպես նաև ծխախոտի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ պայքարի գործընթացների կարևոր դերակատարի:

Նշվում է նաև, որ Հայաստանին այժմ վստահված է ծխախոտի «համաճարակի» դեմ պայքարի պատասխանատու աշխատանքը՝ նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա հանրային առողջության ոլորտում և անօրինական առևտրի վերացման բնագավառներում մարտահրավերների հաղթահարմանը։

Կոնվենցիայի կողմերի 12-րդ համաժողովը (COP12) և Արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանը կայանալու են Երևանում 2027 թվականին