AM
24 Նոյեմբեր 2025 - 07:10 AMT

Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է 7000 պարեկություն

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA) նոյեմբերի 23-ին իրականացրել է իր 7000-րդ պարեկությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առաքելության գրասենյակը։

«Առաքելությունը շարունակում է հանձնառու մնալ իր մանդատին հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ 2025–ի հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը մեղադրում են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: