AM
24 Նոյեմբեր 2025 - 07:58 AMT

Երևանում կփոխվեն վերջին նատրիումային լամպերը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել են մայրաքաղաքի լուսավորության համակարգի արդիականացման ուղղությամբ կատարված քայլերը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մայրաքաղաքում արդեն իրականացվել է ամբողջական լուսավորության վերազինում, որի շրջանակում հին նատրիումային լամպերը փոխարինվել են նոր՝ LED լուսարձակներով, հայտնում է Radar Armenia-ն։

Նախատեսվում է, որ առաջիկա օրերին տեղի կունենա վերջին խմբաքանակի լամպերի փոխարինումը։

«Այս ընթացքում մենք Երևանում իրականացրել ենք լուսավորության ամբողջական վերազինում և հին նատրիումային լամպերը փոխարինել նոր LED լուսավորությամբ», – ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝ իրեն խոստացել են, որ հաջորդ շաբաթ կավարտեն վերջին նատրիումային լամպերի խմբաքանակի փոխարինումը։ «Նաև չենք մոռանում, որ սպիտակ պայծառ լույսեր չենք տեղադրում, այլ՝ դեղնավուն երանգով, ավելի ցածր կելվիններով լուսարձակներ», – հավելել է նա։