AM
24 Նոյեմբեր 2025 - 10:14 AMT

Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի հերթական նիստ է գումարել։ Այդ մասին ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է ներկա լինի կառավարության շենքում անցկացվող Անվտանգության խորհրդի նիստին, ուստի օրակարգում ներառված երրորդ հարցը պետք է քննարկվի ավելի շուտ, հայտնում է Aysor.am-ը։

Պապիկյանն Ազգային ժողովում էր մասնակցելու զինծառայության ժամկետի կրճատման հարցի քննարկմանը։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ նախագծին։