2026 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած են ճանաչվելու ԱԱԾ հետախուզական ստորաբաժանմանը և հետախուզական գործունեությանը վերաբերող իրավակարգավորումները: Առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում՝ առավել հստակ ամրագրելով ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացվող արտաքին հակահետախուզական լիազորությունները:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների փաթեթը, նշել է, որ wրոշակիորեն կպարզեցվի սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու ընթացակարգը:
ԱԱԾ-ում կադրային համալրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մասնագիտական հատուկ գիտելիքներ, հմտություններ եւ ունակություններ պահանջող պաշտոններում ծառայության ընդունվելու հնարավորություն կնախատեսվի 30-ից բարձր տարիք ունեցող անձանց համար:
Զեկուցողը տեղեկացրել է, որ կնախատեսվի նաեւ ազգային անվտանգության մարմինների ծառայողին քրեական հետապնդման ենթարկվելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պաշտոնական դրույքաչափի 50 տոկոսի չափով ամսական հատուցում վճարելու պահանջ:
Նախագծերի ընդունման արդյունքում վարչապետի կողմից կսահմանվի նաև հետախուզական և հակահետախուզական մարմինների համագործակցության կարգը: Կկանոնակարգվի ազգային անվտանգության մարմինների կողմից տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենքների նախագծերն առաջարկվել է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:






