Հանրապետության տարածքում` նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով,այնուհետև էապես չի փոխվի։
Երևանում՝ նոյեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +12 աստիճան, 27–ին՝ +14։






