ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը, անդրադառնալով ռուսաց լեզվի ուսուցիչների բաց նամակին, ասել է, որ նրանց բոլոր դիտարկումներն ուսումնասիրվելու են բողոքարկման հանձնաժողովի կողմից, հայտնում է Aysor.am-ը։
Ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ներկայացնելով դժգոհություններ կամավոր ատեստավորման ընթացքի և կազմակերպման առնչությամբ։
Վահանյանն ասել է․ «Ուսուցիչների բոլոր դիտարկումները ուսումնասիրվելու են բողոքարկման հանձնաժողովի կողմից։ Յուրաքանչյուր ուսուցիչ իր թեստի այն հարցերի վերաբերյալ, որոնց հետ անհամաձայնություն ունի, հենց համակարգում բողոքարկում է` նշելով իր անհամաձայնությունը։ Բողոքարկումները ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է յուրաքանչյուր ներկայացված բողոքը և անհատապես պատասխանում է մասնակցին»:






