AM
25 Նոյեմբեր 2025 - 07:05 AMT

ՀՀ–ում կացության կարգավիճակ ստացածների թվում գերակշռում են ՌԴ և Հնդկաստանի քաղաքացիները

Հայաստանում 2025 թվականի առաջին վեց ամիսներին ժամանակավոր կացության կարգավիճակ ստացել է 1815, իսկ մշտական կացության՝ 1775 օտարերկրացի։

Ժամանակավոր կացություն ստացածների շարքում առաջին տեղում հայտնվել են ՌԴ քաղաքացիները՝ 474 անձով։ Նրանց հաջորդել են Հնդկաստանի քաղաքացիները՝ 466 դիմումով, հայտնում է Sputnik Արմենիան։

Մշտական կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների ցանկը ևս գլխավորել են ՌԴ քաղաքացիները, որոնց թիվը կազմել է 970։

Քիչ չէին նաև մշտական կացության կարգավիճակ ստացած Վրաստանի, Սիրիայի և Ուկրաինայի քաղաքացիները։