AM
25 Նոյեմբեր 2025 - 09:56 AMT

Պետրոսյան․ Հանցակազմի դրվագներ եմ տեսել և հաղորդում ներկայացրել

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախաձեռնվել է հետաքննություն։

Նրա խոսքով՝ այն դեպքերում, որտեղ առերևույթ հանցակազմի դրվագներ են տեսել, ինքը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, հայտնում է Radar Armenia–ն։

«ՀԾԿՀ-ի վարույթի շրջանակներում, որպես վերահսկող պետական մարմին, բոլոր նյութերը ուսումնասիրել եմ, և նյութերի այն մասերը, որոնք թղթերով պատշաճ հիմնավորվել են, դրվել են վարույթի հիմքում»,-ասել է ժամանակավաոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

Նա նաև նշել է, որ այն դեպքերում, երբ առերևույթ հանցակազմով դրվագներ են արձանագրվել, ինքը համապատասխան հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ ՀԷՑ-ում իրականացվող և ընթացքի մեջ եղող աշխատանքների վեաբերյալ: Պետրոսյանը նախ տեղեկացրել է, որ բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի, տեղակալների պարգևավճարներից կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորվել:

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: