«Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է Հրազդանի կիրճ փողոցը վերանվանել ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի անունով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրեցինք «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ Հրազդանի կիրճ փողոցը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոց վերանվանելու նախագիծ։»,-գրել է նա։
99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակի» տնային մարզադաշտում՝ «Լուկոյլ Արենայում»։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը: Հայտարարվել է նաև, որ այսուհետ ստադիոնի «Ա» տրիբունան կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը։






