ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ։
Գրիգորյանը ողջունել է ռումինական պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորելով երկկողմ փոխայցելությունների դերն ու Հայաստանին և Ռումինիային կապող բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը։
Հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանն իր երախտագիտությունն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ ռումինական կողմը պատրաստակամ է խորացնել հայ և ռումինացի ժողովուրդների միջև ձևավորված դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված գործընկերությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ձևավորված խաղաղության գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի ընթացքը։






