Հանրապետության տարածքում` նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևանում՝ նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերային ժամերին մայրաքաղաքում սպասվում է 0–ից ցածր՝ -2․․․-4 աստիճան։






