Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի վաղը խորհրդարանում նախատեսված լսումներին, որոնք նվիրված են քաղբանտարկյալների թեմային։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Աննա Վարդապետյանն իր բացակայությունը պատճառաբանել է զբաղվածությամբ։
«Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին: Որպես պատճառաբանություն նշել է, որ զբաղված է։
Բնական է: Հո՞ ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։
Հո՞ հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնամխելիությունից զրկելու հարց չէ, որ Աննա Վարդապետյանը շատպի ԱԺ։
Մի խոսքով, զարմանալի կլիներ եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապմդման ենթրակվողներ չկան»,- գրել է Քրիստինե Վարդանյանը։
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ-ում հրավիրվել են քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներ՝ միջազգային կառույցների ներկայացուցիչների, պատգամավորների մասնակցությամբ։






