Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջան անձնական մեքենաների մուտքն արգելելու որոշում ներկայում չունի։ Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ արձագանքելով ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի այն հայտարարությանը, թե քաղաքային իշխանությունը ծրագրում է մինչև տարեվերջ արգելել մասնավոր մեքենաների մուտքը Կենտրոն, հայտնում է Արմենպրեսը։
«Ներկայում նման սահմանափակում կիրառելու մասով որոշում չկա»,- նշել են քաղաքապետարանից։
Ավելի վաղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում առկա խցանումների հարցը լուծելու նպատակով որոշակի սահմանափակումներ կկիրառվեն անձնական ավտոմեքենաների օգտագործման հետ կապված։






