AM
25 Նոյեմբեր 2025 - 14:21 AMT

Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է․ Օրակարգում է նաև Արշակ սրբազանի ծառայության հնարավոր կասեցման հարցը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է եպիսկոպոսաց ժողովը, որի օրակարգում ներառված են մի շարք կարևոր հարցեր։ Դրանց թվում է նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայության հնարավոր կասեցման հարցը` կապված իշխանությունների կողմից Սրբազանին վերագրվող տեսագրության հետ, հայտնում է «Փաստինֆոն»։

Եպիսկոպոսները զերծ են մնում մեկնաբանություններ տալուց։ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ օրակարգ չի ստացել, հրավիրվել է ժողովին՝ հարցեր քննելու համար։

Նա նշել է, որ բոլոր հարցերի պատասխանները կստանան ժողովից հետո։ Հարցին՝ ընդհանրական մոտեցմանն է համապատասխան՝ սրբազանը պատասխանելէ՝ միշտ։

Նա նշել է, որ ժողովից առաջ որևէ մեկն իրավունք չունի հայտարարություն անել։ Աբրահամ սրբազանը հստակ պատասխան չի տվել, թե ինչպես է ստացվել, որ իր ներկայությամբ պատարագի ընթացքում զեղչվել է Վեհափառ հայրապետի անունը։ Սրբազանը նշեց, որ այդ հարցը ևս ժողովի օրակարգում է։

Ավելի վաղ Արշակ սրբազանը, անդրադառնալով համացանցում տարածված և իրեն վերագրվող տեսանյութին, հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ եմ համարում արհամարհել»։Համացանցում տարածվել է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութ, որն առնչվում է նրա անձնական կյանքին։