Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում, որ Եկեղեցին երբեք չի պառակտվում։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք եկեղեում պառակտվում կա։
Հայր Սուրբը ընդգծել է, որ միշտ կուռ է եկեղեցին, գրում է Panorama.am-ը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե «մենք տեսնում ենք, որ իշխանությունը…», Ասողիկ աբեղան արձագանքել է հետևյալ կերպ. «Դուք շատ բան չեք տեսնում։ Սպասեք՝ ամեն ինչ կիմանաք»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվում է եպիսկոպոսաց ժողով։






