AM
26 Նոյեմբեր 2025 - 06:24 AMT

ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ԵՄ հետ գործընկերության խորհրդի նիստին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ հետ գործընկերության խորհրդի նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Պատվիրակության կազմում են նաև ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը, ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը: