AM
26 Նոյեմբեր 2025 - 06:34 AMT

Կարեն Վարդանյանի 129 մլն դրամ աջակցության շնորհիվ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը համալրվել է երաժշտական 17 նոր գործիքով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է: Հոբելյանական տարվա առթիվ բարերար Կարեն Վարդանյանը նվագախմբին նվիրել է գերմանական, շվեյցարական, ֆրանսիական, անգլիական հայտնի ընկերությունների կողմից արտադրված 17 հատ երաժշտական նոր գործիք:

Սա հնարավորություն կտա մի քանի տասնամյա պատմություն ունեցող հնամաշ գործիքները փոխարինել նորերով և բարձրորակ երաժշտական գործիքների շնորհիվ ստանալ պրոֆեսիոնալ հնչողություն:

Եվրոպական վերջին սերնդի արտադրության 17 երաժշտական գործիքի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 129 մլն դրամ: