Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրանի սպանության գործին միացվել է ֆիզիկական ներգործության վարույթ: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Panorama.am-ը։
«Ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել»,–հայտնել են ՔԿ–ից։
3-ամյա երեխայի սպանության գործով կալանավորվել է նրա հայրը։
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, նրան խեղդամահ է արել հայրը։ Նրա քույր ու եղբայրները գտնվում են խնամքի կենտրոնում և ծանր հոգեբանական վիճակում են։






