AM
26 Նոյեմբեր 2025 - 08:09 AMT

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան – Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: