AM
26 Նոյեմբեր 2025 - 12:00 AMT

Ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը և ևս 2 անձ կալանավորվել են՝ կաշառքի մեղադրանքով

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոններից մեկի վարիչը և ևս 2 անձ կալանավորվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու, մյուս 2 անձինք` կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով»,- ասել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: