AM
26 Նոյեմբեր 2025 - 13:07 AMT

Ալեքսանյան․ Թաթոյանը ճիշտ կանի Սարգսյանին iPad նվիրի

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որով նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի։

«Սերժ Սարգսյանը վարչապետի հետ բանավեճից մեղմ ասած խուսափում է։ Բայց նրա փոխարեն նրա արդեն երկրորդ թիմակիցն է ցանկանում բանավիճել վարչապետի հետ, այս անգամ՝ Արման Թաթոյանը։

Կարծում եմ՝ Արման Թաթոյանը ճիշտ կանի պարոն Սարգսյանին iPad նվիրի, իսկ Աշոտյանն էլ դրա կարգավորումները տեղը բերի և պարոն Սարգսյանին համատեղ ջանքերով պատրաստեն և հետո էլ ուղեկցեն բանավեճի։

Թե Թաթոյանը, թե Սարգսյանի մյուս հայտնի ու ծպտյալ թիմակիցները միայն այդ եղանակով է, որ կարող են այս տհաճ իրավիճաից հանել Սարգսյանին»,–գրել է նա։

Թաթոյանը հորդորել է նախկին նախագահներին չմասնակցել 2026թ․ ընտրություններին։ Նա նաև հայտարարել է, որ բանավեճի է հրավիրում Փաշինյանին։

«Պարոն Փաշինյան, ես հունվարի 15-ին ձեզ հրավիրում եմ բանավեճի, ընտրեք ձեր ուզած տեղն ու հարցերը, Պետրոս Ղազարյանին էլ կարող եք ձեզ հետ բերել, որ ձեզ մենակ չզգաք»,–ասել է նա։