AM
26 Նոյեմբեր 2025 - 13:35 AMT

Իջևանում պայթյունի հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Իջևան քաղաքի Կրիվոյ կոչվող տարածքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է տուժել։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

«Ըստ նախնական վարկածի` տարածքում աղբ է այրվել, ինչի հետևանքով էլ պայթյուն է տեղի ունեցել»,– հայտնել են ՆԳՆ–ից։

Այս պահին ոստիկանությունում փաստաթղթեր են պատրաստում ՀՀ քննչական կոմիտե ուղարկելու համար։

Իրավապահները պայթյունի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և ծխացող օջախի հատվածներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Այս պահին պարզվում է, թե ինչ նյութ կամ սարք է պայթել, ինչպես նաև ճշտվում է «ԺԲԿ»-ի տարածքի սեփականատիրոջ և տուժածների ինքնությունը։