Նոյեմբերի 27–ի առավոտյան չեղարկվել էին Սոչի-Երևան և Երևան-Սոչի ավիաչվերթերը, որոնք պետք է իրականացվեին ըստ ժամանակացույցի։ Այդ մասին ասվում էր «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում։
Պատճառը ԱԹՍ–ների հարձակումն էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի ուղղությամբ։ Սոչիի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ էին ներդրվել թռիչքների ժամանումների և մեկնումների ուղղությամբ։ Այժմ սահմանափակումները հանվել են, գրում է «Նովայա Կուբանը»։
Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը Telegram-ալիքի միջոցով հայտնել էր, որ տարածաշրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման սպառնալիք։






