AM
27 Նոյեմբեր 2025 - 10:35 AMT

Դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են

Սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։

Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը։

Առաջին դասարանցիների արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 22-ից և կտևի մինչև 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Երկրորդ դասարան՝ դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

3-12-րդ դասարան՝ 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ։