Դատարանի որոշմամբ վերացվել է «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքը։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը։
Դատարանը նրա նկատմամբ սահմանել է վարչական հսկողություն և որպես ապահովման միջոց՝ 2.5 միլիոն դրամ գրավ, հայտնում է Aysor.am-ը։
Գլխավոր դատախազության շենքի առջև նստացույց էր հայտարարվել Մանթաշյանին ազատ արձակելու պահանջով։
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը պաշտոնապես դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով նախաձեռնել միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հրատապ փոփոխություն։ Նա հիշեցրել էր, որդեռ 2024 թ․ փետրվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ) ու Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված կալանքը՝ հիմնավորելով, թե նրանք ցուցմունքներ են տվել, առերեսումներ են կատարվել և այլևս չկա միջամտության ռիսկ։
Մի քանի օր առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 3 ամսով երկարաձգել էր «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել հանրության շրջանում, քանի որ գրեթե նույն մեղադրանքով անվողն 10 տղամարդ ազատ էր արձակվել։






