AM
27 Նոյեմբեր 2025 - 12:32 AMT

Ավագանու անդամ․ Էտված ճյուղերն այրում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայի հետնամասում, որտեղ մարզվում են մեր երեխաները

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2 ամիս է, ինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանում» ՊՈԱԿ-ը քաղաքի ծառերն էտելուց հետո ճյուղերը տրցակներով տեղափոխում է Ավան վարչական շրջանի ֆուտբոլի ակադեմիայի հետնամաս և այրում։

Նա հավելել է, որ նոյեմբերի 26–ին պարզվեց, որ աշխարում Ավան վարչական շրջանը օդի աղտոտվածությամբ «պատվավոր» առաջին տեղում է։

«Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից։ Շուրջ երկու ամիս է Երևանի քաղաքապետարանի հայտնի «Կանաչապատման» ՊՈԱԿ-ի հողմից քաղաքի ծառերը կտրատվում և էտվում են, իսկ ճյուղերը տրցակներով տեղափոխվում Ավան վարչական շրջանի՝ Ֆուտբոլի ակադեմիայի հետնամաս։ Առնվազն 4 անգամ հրապարակայնորեն անրադարձել եմ այս խնդրին, որ կտրատած ճյուղերը տանում և վառում եք ակադեմիայի հետնամասում, որտեղ մարզվում են մեր երեխաները. . .

Քաղաքակիրթ աշխարհում այդ ճյուղերը կտրատվում են, մշակվում և որպես պարարտանյութ վերադաձվում բնության։ Տիգրան Ավինյան, Դու՛ք առնվազն կարող էիք այդ ճյուղերը բաժանել անապահով ընտանիքներին, սակայն ոնց-որ նախընտրել եք վառել»,–գրել է նա։

Նա նար հռետորական հարցեր է ուղղել վարչապետին։

«Նիկոլ Փաշինյան Դու՛ք հա՞շտ եք այս պատկերի հետ, Դու՛ք կիսու՞մ եք այս աշխատելաոճը։ Նիկոլ Փաշինյան, եթե Դուք հիմա լինեիք ընդիմություն քաղաքի կառավորղների «ութ հերը» չէի՞ք անիծել… Թե բա սիրում ենք մեր Երևանը։ Թե բա սիրում ենք Ձեզ մեր ժողովուրդ ( ձեռի հետ էլ խեղդում ենք) ։ Թե բա սիրում ենք կանաչն ու բնությունը։ Ձեր սիրած կանաչը դոլարն է dollar»,–գրել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով մայրաքաղաքում արձանագրված օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օդի աղտոտվածությունն ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով: