AM
28 Նոյեմբեր 2025 - 06:18 AMT

Փաշինյանը՝ հոգևորականների հետ հանդիպմանը․ Մենք շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։ Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար: Երկրի ղեկավարի խոսքով՝ այն թեման, որն արծարծել են եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ, ցույց է տալիս, որ անձնավորվածի միջոցով շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

«Կարծում եմ, որ այն թեման, որն արծարծել եք դուք ձեր հայտարարության մեջ, անձնավորվածի միջոցով մենք շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում։

Ես երկար մտածել եմ և եկել եմ մի հետևության ինքս ինձ համար, որ նաև կիսել եմ հանրության հետ և հարկ եմ համարում կիսել նաև ձեզ հետ, որ մենք շատ խոսում ենք արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու մասին և դա մեր նպատակը և խնդիրն է։ Որովհետև, այնուամենայնիվ, ցանկացած պետության իրավական տրամաբանություն հենված է որոշակի արժեքների վրա և չի կարող պետություն լինել, առանց արժեքային համակարգի։

Մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին՝ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները, նրանք մեծապես կանխորոշում են նաև պետության և հասարակության արժեքահեն լինելը։

Սա մի խնդիր է, որի հետ առնչվելը և որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման և ճակատագրի համար ունի շատ կարևոր առնչություն։ Ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, ես տեսել եմ նույն կարգի մտահոգության արտահայտություն, ուստի հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը և պատրաստ եք նման խոսակցության և քննարկման»,–ասել է վարչապետը։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։