Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 29-ից 30-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները»,- ասված է հայտարարությունում։
Փափազյան փողոցում կփոխվի երթևեկության կարգը:
Փոփոխության համաձայն՝ Փափազյան փողոցում՝ Սարալանջի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Փափազյան ու Քոչարի փողոցների խաչմերուկը, երթևեկելի հատվածի աջ կողմում կսահմանվի մեքենաների կանգառի արգելք։
Այս փոփոխությունը ուժի մեջ է մտել նոյեմբերի 28-ից։






