Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար աշխատանքային խմբեր կստեղծվեն։ Այդ մասին կառավարության նոյեմբերի 27–ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում ինչպես համացանցում, մամուլում, այնպես էլ անձնական դիտարկումներով արձանագրել է մի շարք խնդիրներ և հանգել այն եզրակացության, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ երկու աշխատանքային խումբ ստեղծել:
«Աշխատակազմին հանձնարարում եմ անհատական կազմի մասին տալ առաջարկ: Խմբերից մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության հարցերով: Նախ՝ պետք է այդ խնդիրը արձանագրել մեր օրակարգում, հասկանալ և կոնկրետ լուծումներ տալ»,-ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ երկրորդ խումբն էլ կստանձնի երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման ուղղությամբ համակարգված աշխատանքները։






